Սթիվ Ուիտկոֆը հայտնել է ԱՄՆ, Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը հաջորդ շաբաթ տեղափոխելու մասին
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ուկրաինայի՝ այս շաբաթ նախատեսված եռակողմ հանդիպումը հետաձգվել է մինչև հաջորդ շաբաթ. այս մասին նա ասել է CNBC-ին տված հարցազրույցում:
«Այս շաբաթ նախատեսված էր եռակողմ հանդիպում։ Կարծում եմ, որ հանդիպումը տեղափոխել են հաջորդ շաբաթ, ինչ-որ օր»,- նշել է նա:
Ուիտկոֆն ընդգծել է, որ պաշտոնական Վաշինգտոնը պահպանում է ուկրաինական ճգնաժամի կարգավորման հեռանկարների վերաբերյալ դրական տրամադրվածությունը։ Նրա գնահատմամբ՝ կարգավորման առումով իրավիճակը գտնվում է «բեկման կետում» կամ դրան մոտ։ Հատուկ բանագնացը ուղիղ չի պատասխանել խնդիրն այս տարի լուծելու հավանականության մասին հարցին։



