Գերմանիան եվրոպական մի քանի երկրների հորդորել է Patriot համակարգի 35 հրթիռ մատակարարել Ուկրաինային

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը եվրոպական մի շարք երկրների գործընկերների հետ պայմանավորվել է Ուկրաինային Patriot զենիթահրթիռային համակարգերի 35 հրթիռ հատկացնելու վերաբերյալ. հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:

Նշվում է, որ Պիստորիուսի ջանքերով՝ եվրոպացի որոշ գործընկերներ, այդ թվում՝ Նիդեռլանդները, համաձայնել են համատեղ ուժերով հնարավորինս արագ 35 հրթիռ մատակարարել Ուկրաինային, որոնցից 5-ը տրամադրելու է Գերմանիան։

Գերմանիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը, որի անունը չի հրապարակվում, գործակալությանը հայտնել է, որ Բեռլինն արդեն կատարել է փետրվարի 12-ին ձեռքբերված պայմանավորվածությունների իր մասը։

Իրանի դեմ ԱՄՆ գործողության սկզբից ի վեր, ամերիկյան զորքերը և Պարսից ծոցի երկրներում նրանց գործընկերները կարող էին օգտագործել Patriot հակաօդային պաշտպանության համակարգի շուրջ 1000 հրթիռ։ Իսկ Եվրոպայում մտավախություն են հայտնել, որ Մերձավոր Արևելքում զգալի քանակությամբ զինամթերքի օգտագործումը կարող է անդրադառնալ ամերիկյան զինանոցների պարունակությանը և Եվրոպայի վաճառվող զենքի ծավալների նվազմանը, հետևաբար՝ Ուկրաինային մատակարարումների կրճատմանը։

Տեսանյութեր

Լրահոս