IRIS Dena ֆրեգատի 84 նավաստիների մարմինները նույնականացվել են և շուտով կտեղափոխվեն Իրան

ԱՄՆ ռազմածովային ուժերի խոցած և խորտակած իրանական IRIS Dena ֆրեգատի 84 նավաստիների մարմինները նույնականացվել են ու կտեղափոխվեն հայրենիք. այս մասին հայտնել է Իրանի բանակի ներկայացուցիչը։

«Ֆրեգատի 104 զոհված նավաստիներից 84-ի ինքնությունը պարզվել է․ արտաքին գործերի նախարարության ջանքերի և Շրի Լանկայի կառավարության համագործակցության շնորհիվ դրանք շուտով կտեղափոխվեն հայրենիք»,- նշված է Իրանի բանակի տարածած պաշտոնական հայտարարությունում, որը վկայակոչում է Իրանի պետական ​​հեռուստատեսությունը։

Մարտի 4-ին իրանական IRIS Dena ֆրեգատը ենթարկվել էր ԱՄՆ ռազմածովային ուժերի սուզանավի հարձակմանը և խորտակվել էր Շրի Լանկայի ափերի մոտ։ Վերջինիս ռազմածովային ուժերի ներկայացուցիչները փրկել են 32 մարդու՝ բոլորն էլ Իրանի քաղաքացիներ են, որոնք տեղափոխվել են հիվանդանոցներ։ Ջրից դուրս է բերվել 84 դի։ Նավի վրա եղած ևս 20 մարդ համարվում է անհետ կորած։

Տեսանյութեր

Լրահոս