Իրանում քրդական պետության ստեղծումը կարող է ազդակ լինել Թուրքիայի քրդերի համար. Եվդոկիա Դոբրևա

168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի (ԻՄԷՄՕ) Մերձավոր Արևելքի հետազոտությունների կենտրոնի աշխատակից Եվդոկիա Դոբրևան է:

Հաղորդման ընթացքում հիմնական ուշադրությունը կենտրոնացվել է Իրանի շուրջ աճող լարվածության վրա: Քննարկվել են Իսրայելի և ԱՄՆ-ի ռազմավարական հաշվարկները, նրանց գործողությունների հնարավոր հետևանքները, ինչպես նաև Թեհրանում իշխանափոխության մասին հռետորաբանությունը և ճգնաժամի հետագա զարգացման սցենարները:

Զրույցի առանձին բլոկ վերաբերում էր Իրանի կողմից հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառման մասին հաղորդումներին, այդ թվում՝ Նախիջևանի օդանավակայանին հասցված հարվածի մասին տեղեկատվությանը և Ադրբեջանի կողմից դեպի Իրանի սահման ծանր տեխնիկայի տեղաշարժին:

Կարդացեք նաև

Տաղավարում դիտարկվել է Իրանի դեմ ցամաքային գործողության հավանականությունը՝ Իրաքի կամ Ադրբեջանի տարածքների օգտագործմամբ, ինչպես նաև վերլուծվել են նման քայլի հնարավոր ռազմական և քաղաքական հետևանքները:

Այլ թեմաների թվում էին՝ Իրանի բարձրագույն ղեկավարության հնարավոր տրանսֆորմացիան, Իսրայելի անվտանգության կառույցների հանձնարարականներն իրենց քաղաքացիներին՝ սահմանափակելու ուղևորությունները Հարավային Կովկասի մի շարք երկրներ, ինչպես նաև հակամարտության ազդեցությունը համաշխարհային էներգետիկ շուկաների և նավթի գների դինամիկայի վրա:

Բացի այդ, դիտարկվել է Ռուսաստանի և Թուրքիայի դիրքավորումը ներկայիս աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիայում:

Հայկ Դերզյան

Տեսանյութեր

Լրահոս