Մեր տարածաշրջանում լայնածավալ պատերազմ է, բայց Արտաքին Հետախուզության Ծառայությունը լռում է. Աղասի Ենոքյան
Քաղաքագետ Աղասի Ենոքյանը գրում է. «Մեր տարածաշրջանում լայնածավալ պատերազմ է, բայց Արտաքին Հետախուզության Ծառայությունը լռում է։ Ադրբեջանը պատրաստվում է մտնել այդ պատերազմի մեջ՝ ԱՀԾ-ն լռում է։ Ադրբեջանը նոր դիրքեր է գրավել Հայաստանի տարածքում՝ ԱՀԾ-ն լռում է։
Ընդ որում, Նիկոլը օրումեջ Ազգային անվտանգության խորհրդի նիստեր է գումարում, եւ հանկարծ, երեւի թե այդ նիստերի քննարկումների արդյունքում, ԱՀԾ-ն հայտարարում է, որ որոշ երկրներում (բնականաբար, ի նկատի ունի Ռուսաստանը) մեր քաղաքացիներին ճնշում են, փորձում են ազդել նրանց ընտրական իրավունքի վրա։
Սա պարզունակ ցանցառություն չէ, այլ Կայա Կալլասի հետ պայմանավորված բազմաքայլ կոմբինացիա, որ երբ ժամանակը գա ու ընտրությունները կեղծելու դեմ Ազատության հրապարակի բողոքի առթիվ Նիկոլը գոռա՝ «Վա՜յ, ռուսներն են գալիս» ու Ազատության հրապարկը վերածի Տյանանմենի, եվրոտիկինը իրավունք ունենա խորիմաստ գորովանքով գլուխը տմբտմբացնել։
Ընտրություններում Նիկոլի զրոյական ռեյտինգը բացահայտելու ու լեգիտիմացնելու համար ընդդիմությունը պարտավոր է ողջ նախընտրական ընթացքն անցկացնել բազմամարդ հանրահավաքներով, իսկ մեր ջեյմսբոնդուհիները գոնե թող մի քոռ դանակ ապսպրեն, որ Նիկոլը կարողանա խնձոր կտրել»։



