«Նավթի շուկայում կարող են աղետալի զարգացումներ լինել». Aramco

Աշխարհի խոշորագույն նավթային ընկերությունը՝ Սաուդյան Արաբիային պատկանող Aramco-ն, այսօր հանդես է եկել հայտարարությամբ՝ պնդելով, որ Հորմուզի նեղուցը արգելափակումը կարող է «աղետալի հետևանքներ ունենալ համաշխարհային նավթային շուկայի համար»։

Հորմուզի նեղուցը արգելափակվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից, որը հայտարարել է, թե «այստեղով անգամ մեկ լիտր նավթ չի արտահանվի, քանի դեռ ԱՄՆ և Իսրայելը հարվածներ են հասցնում Իրանին»։

Հորմուզի նեղուցով օրական տեղափոխվում է աշխարհում սպառվող նավթի ընդհանուր ծավալի 20 տոկոսը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031