Մերցն ափսոսանք է հայտնել ատոմային էներգետիկայից հրաժարվելու՝ Գերմանիայի որոշման համար

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հապճեպ է համարում ատոմային էներգետիկայից հրաժարվելու վերաբերյալ իր երկրի որոշումը՝ նշելով, որ այն ենթակա չէ վերանայման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է գերմանական NiUS պորտալը։

«Դա անշրջելի որոշում է։ Ցավում եմ դրա համար»,- հայտարարել է Մերցը։

Նա խոստովանել է, որ կիսում է միջուկային էներգետիկայի կարեւոր դերի մասին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի կարծիքը։

Միաժամանակ, Մերցը պարզաբանել է, որ դա սկզբունքային նշանակություն չունի Գերմանիայի համար, քանի որ կառավարությունը նախկինում որոշել էր հրաժարվել ատոմակայաններից։

Փարիզում մարտի 10-ին մեկնարկած համաժողովում, որը նվիրված է էներգետիկայի ապագային, ֆոն դեր Լեյենը «ռազմավարական սխալ» է որակել Եվրոպայի հրաժարվելը միջուկային էներգետիկայից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031