«Թրամփի մեմքոյնների խաբեությունը թույլ է տալիս օտարերկրացիներին ազդել ԱՄՆ քաղաքականության վրա՝ ուղղակիորեն գումար դնելով նրա գրպանը»,- այս մասին իր ֆեյսբուքյան միկրոբլոգի էջում գրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ անդամ Ադամ Շիֆը՝ կիսվելով Bloomberg-ի վերջին վերլուծությամբ, որում ասվում է, որ Թրամփի հետ ընթրիքի կամ Սպիտակ տանը շրջելու համար պայքարող խոշորագույն Trumpcoin-ների տերերի մեծ մասն օտարերկրացիներ են։
Փաշինյանի հիմնական խոսույթը խաղաղության օրակարգն է, որն օր օրի դե ֆակտո ձախողվում է, իսկ Ադրբեջանի նախագահի ասելիքն այն է, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները մի կողմ, բայց գետնի վրա իրենք այլ բան են անելու։
ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի խոսքով՝ արևմտամետները նման հայտարարություն անելուց առաջ, լավ կլինի, որպեսզի տեսնեն, թե ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ինչպես է երթևեկում Երևանում՝ անվտանգության փարոսիկները միացրած։ Եթե արևմտամետներին անհանգստացնում է ՀՀ ինքնիշխանության հարցը, կարող են դրա հետ նաև այս հարցը բարձրացնել։
Ի պատասխան դրա՝ չինական կողմը բարձրացրել է ամերիկյան ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը մինչև 125%։
Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովը հանգամանորեն աշխատում է Ուկրաինայի հետ՝ անդամակցության շուրջ բանակցությունների առաջին փուլի մեկնարկը և հետագա բոլոր փուլերի բացումը 2025 թվականին ապահովելու համար։
Չնայած մակրոտնտեսական բարեփոխումներին և FATF-ի մոխրագույն ցանկից Թուրքիայի դուրս բերմանը՝ համակարգային խնդիրներ են մնում օրենքի գերակայության թուլացում, արհմիությունների ազատության սահմանափակումը և անբավարար բնապահպանական պաշտպանությունը:
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հաստատեց՝ մասնակցելու է մայիսի 9-ին Մոկվայում կայանալիք շքերթին. «Ես ընդունել եմ ՌԴ նախագահի հրավերը՝ մասնակցելու միջոցառումներին»:
Այսօր խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանից առաջ Նիկոլ Փաշինյանը բարձրացավ լրագրողների համար նախատեսված օթյակ, որտեղ նստած էին Կապանից եկած դպրոցականները։
Հնդկաստանը վաղ առավոտյան հրթիռային հարվածներ է հասցրել Պակիստանում գտնվող ինը թիրախի` հայտարարելով, որ դրանք հանդիսանում են ահաբեկչական կենտրոններ։ Պակիստանը պատասխան հրետանային հարվածներ է հասցրել Հնդկաստանին։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընտրվել է երկրում իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ։
Ըստ Կիևի քաղաքապետի` ևս 8 մարդ վիրավորվել է։ Նրանց թվում կա չորս երեխա։ Զելենսկին հայտարարել է, որ անհրաժեշտ է շարունակել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ պատերազմելու ռեսուրսներից նրան զրկելու նպատակով։
Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Իր հերթին, Լիտվան հրաժարվել է «տեխնիկական և դիվանագիտական զգայունության» պատճառով
Բացի այդ, Թուրքիան կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և զերծ մնալ միակողմանի գործողություններից։
Ըստ հոդվածի՝ Հունաստանում նույնպես խուճապ է սկսվել այդ կապակցությամբ
Ռուս զինվորականները ձեռնարկում են բոլոր միջոցները, որպեսզի հաղթանակի հոբելյանի տոնակատարությունն անցնի հանգիստ մթնոլորտում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Պարսից ծոցն Արաբական վերանվանելու ծրագրերը քաղաքականապես մոտիվացված և թշնամական քայլ են Թեհրանի նկատմամբ։ Այս հայտարարությունն արել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:
Երևանում Միացյալ Նահանգների դեսպանատունը մայիսի 30-ից անցնում է ներգաղթային և ոչ ներգաղթային դիմումների համար հարցազրույցի նշանակման և պահանջվող փաստաթղթերի ներկայացման նոր առցանց համակարգի։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Վաշինգտոնի և հութիների միջև համաձայնություն է ձեռք բերվել հրադադարի շուրջ։
Հարվածներից վնասվել են մեծաթիվ տներ, բռնկվել են հրդեհներ, հարյուրավոր բնակիչներ ստիպված են եղել փախչել ավելի ապահով հատվածներ։
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տնից հեռանալուց հետո BBC-ին տված իր առաջին բացառիկ հարցազրույցում քննադատել է Սպիտակ տան ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփի քաղաքականությունը Եվրոպայի հետ հարաբերությունների, ռուս-ուկրաինական հակամարտության և մի շարք այլ հարցերի շուրջ։
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։
«Սինդուր գործողությունը», ինչպես Հնդկաստանն անվանում է Պակիստանի վրա հարվածները, երկրի պատասխանն է ապրիլի 22-ին Պահալգամում 26 մարդու կյանք խլած ահաբեկչական հարձակմանը, որի մեջ Նյու Դելին մեղադրում է Իսլամաբադին։
Մայիսի 7-ին Հնդկաստանի կողմից Պակիստանի նկատմամբ ռազմական գործողության մեկնարկով պայմանավորված Պակիստան մեկնած թուրքական օդանավերը թռիչքի կեսից հետ են կանչվել Ստամբուլի օդանավակայան:
2023 թվականին Գազայի հատվածում հակամարտության մեկնարկից հետո հութիները սկսել էին թիրախավորել Իսրայելի տարածքը և խոչընդոտում էին նրանց հետ կապված նավերի նավարկությունը Կարմիր ծովով և Բաբ էլ-Մանդեբի նեղուցով։
Ըստ վերջին տեղեկություների՝ Պակիստանում Հնդկաստանի հարվածներից զոհվել է 26 մարդ, վիրավորվել՝ 46-ը, իսկ Հնդկաստանում Պակիստանի պատասխան հարվածներից զոհվել է 10 մարդ, վիրավորվել՝ 48-ը։
Ապրիլի 21-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվանից հետո կարդինալները կընտրեն 267-րդ պապին։
Պակիստանը պատասխան հարվածներ է հասցրել Հնդկաստանի թիրախներին, հաղորդել են SAMAA TV-ի աղբյուրները։
Հնդկաստանի ներքին գործերի նախարարը X-ում հայտարարել է, որ կառավարությունը վճռական է «համարժեք պատասխան տալ Հնդկաստանի և նրա ժողովրդի վրա ցանկացած հարձակման»։