Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հաքան Ֆիդանը և Սերգեյ Լավրովը քննարկել են տարածաշրջանում պատերազմի անհապաղ դադարեցումը և կողմերին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու համար ձեռնարկվելիք կոնկրետ քայլերը։

Ֆիդանն ընդգծել է, որ հակամարտությունների երկարաձգումը լուրջ ռիսկեր է պարունակում թե՛ տարածաշրջանի և թե’ միջազգային կարգի համար։ Արտգործնախարարները նաև անդրադարձել են ռուս-ուկրաինական պատերազմի վերջին զարգացումներին և Ֆիդանը վերահաստատել է Թուրքիայի հանձնառությունն այդ հարցի լուծման գործում ու ընդգծել, որ Թուրքիան պատրաստ է հյուրընկալել բանակցությունների հաջորդ փուլը։

Արտգործնախարարները նաև անդրադարձել են էներգետիկ անվտանգության ոլորտին, որը պատերազմի գլոբալ հետևանքներից մեկն է և քննարկել էներգետիկ անվտանգության համագործակցությունն ու երկխոսությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031