Բաժիններ՝

Լիբանանում իսրայելական հարվածներից լրագրող է զոհվել

Լիբանանում գործող արմատական «Հեզբոլլահ» շարժման հետ առնչություն ունեցող Al Manar հեռուստաընկերությունը հայտարարել է, որ Բեյրութի կենտրոնում Իսրայելի կողմից հասցված հարվածի հետևանքով սպանվել է իր քաղաքական ծրագրերի տնօրենը։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։

Հեռուստաալիքի քաղաքական ծրագրերի տնօրեն Մոհամմադ Շերիի հետ սպանվել է նաև նրա կինը։ Երեխաներն ու թոռները վիրավորվել են և հոսպիտալացվել։

Շերին հայտնի լրագրող էր Լիբանանում և երկար տարիներ եղել է հեռուստաընկերության հաղորդավար։

Փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սկսած ռազմական գործողություններից անմիջապես հետո Լիբանանում գործող իրանամետ արմատական «Հեզբոլլահ» շարժումը հարվածներ հասցրեց իսրայելական կողմին։ Դրան հաջորդեցին Իսրայելի կողմից ռազմական գործողությունները Լիբանանի նկատմամբ։

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ «Հեզբոլլահ»-ի դեմ նոր մարտերի սկսվելուց ի վեր Իսրայելի հարվածներից զոհվել է ավելի քան 880 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 2100-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031