Լևոն 14–րդ պապը կարդինալներին ասել է, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը թողել է «արժեքավոր ժառանգություն», որը պետք է շարունակվի։
Ստոկհոլմում ապրիլի 30-ին մի անձ հրդեհել էր Իրանի դիվանագիտական շենքի մուտքը։ Կրակը տարածվել էր, ոչ ոք չէր տուժել, բայց դեսպանատունը վնասներ էր կրել։
Պատերազմի յուրաքանչյուր զոհը մեր մեծ ընտանիքի անդամ է, և միայն պետության զգացողություն ունեցող անձը կարող է այդ զգացումն ապրել։
Տարբերակների թվում է ամերիկյան ներդրողների կողմից «Հյուսիսային հոսք» գազատարի մասնաբաժնի գնումը։
Արցախյան առաջին պատերազմում կրած պարտությունից հետո Ադրբեջանը 30 տարի չի կաշկանդվել հիշել այս կամ այն տարածքը, քաղաքը կորցնելու տարեթիվը, եթե անգամ որպես պարտվող կողմ՝ որոշակի բարդույթներ եղել են:
ԱՄՆ–ի և Չինաստանի պաշտոնյաները հանդիպում են շաբաթներ շարունակ աճող լարվածության ֆոնին, երբ աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների միջև ապրանքների ներմուծման մաքսատուրքերը գերազանցել են 100 տոկոսը:
Հայաստան, Ադրբեջան, ԱԳ նախարար, Միրզոյան, Բայրամով, հայտարարություններ, սահման, շփումներ, Հնդկաստան, Պակիստան, պատերազմ, Իսրայել, Թուրքիա, Հարավային Կովկաս, Ասիա, Թրամփ, Պուտին, Տարասով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հաղթանակի օրվա տոնակատարությունների շրջանակներում շատ լավ բանակցություններ է ունեցել օտարերկրյա առաջնորդների հետ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Հնդկաստանը և Պակիստանը համաձայնել են բանակցություններ սկսել չեզոք տարածքում՝ հարցերի լայն շրջանակի շուրջ։
Նրանք պատրաստակամություն են հայտնել հնարավորինս շուտ աջակցել խաղաղության բանակցություններին, քննարկել հրադադարի իրականացման տեխնիկական հատվածը և պատրաստվել լիարժեք խաղաղության համաձայնագրի:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին չմեկնեց Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական Մեծ պատերազմի 80-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին։ Փոխարենը, ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Ալիևն ու կինը, ով նաև համատեղության կարգով Ադրբեջանի փոխնախագահն է, այցելել են Շուշի։ Մայիսի 9-ին նրանք այցելել են Շուշի, մասնակցել առողջարանային կենտրոնի և այլ կառույցների բացման արարողությունների:
ՀՀ պաշտպանության նախարարությունը փորձում է պարզել Ադրբեջանի տարած տեսանյութի «ծագումը»: Մի բան հստակ է՝ ադրբեջանական կողմն աղավաղվում է իրականությունը և փորձում էսկալացիայի հիմքեր ստեղծել:
Նյու Դելին հայտարարել է, որ ունի ապացույցներ, որ Պակիստանի միջգերատեսչական հետախուզությունը ներգրավված է եղել հարձակման մեջ:
Վիետնամի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Տո Լամի՝ Մոսկվա այցի ընթացքում Ռուսաստանը և Վիետնամը կստորագրեն համագործակցության ավելի քան 20 համաձայնագիր և հուշագիր։
Ֆրանսիայի նախագահը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ մայիսի 10-ին ժամանել է Կիև՝ այն տեղեկությունների ֆոնին, որ եվրոպական երկրները մտադիր են շուտով հանդես գալ հրադադարի սեփական նախաձեռնությամբ։
Օպերային սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը նախօրեին տեղադրել է «Մուսկատ» թագավորական օպերայում տեղի ունեցած «Տրավիատա» ներկայացման առաջնախաղի մասին, որտեղ նրա զուգընկերն էր ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովը։
Բրազիլիան կշարունակի երկխոսությունը նրանց հետ, ովքեր իսկապես նվիրված են Ուկրաինայում խաղաղության հասնելուն։
Ըստ նրա՝ իրավիճակը վերահսկողության տակ է։ Օդանավակայանի կամ թռիչքների անվտանգությանը որևէ սպառնալիք չկա։
Հնդկաստանի հետ վերջին սրացումից անմիջապես հետո, որի պատճառն ահաբեկչությունն է Պահալգամում, Պակիստանը նաեւ փակել է իր օդային տարածքը։
Հնդիկ եւ պակիստանցի զինվորականները վերջին 12 ժամվա ընթացքում հրթիռային հարվածներ են հասցրել միմյանց թիրախներին՝ ավելի սրելով առանց այն էլ լարված վիճակը:
Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը սպասում է, որ Հայաստանը կատարի իր ստանձնած պարտավորությունները։
Նախագահ Պուտինը հնարավոր ամեն բան անում է խնդրի լուծման համար, խաղաղ եւ դիվանագիտական միջոցներով կարգավորման հասնելու համար։
Նա նշել է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցվել է մարտին։
Ըստ նրա՝ միջուկային հարցերի վերաբերյալ տարածաշրջանի երկրների մտահոգությունները կարևոր են ցանկացած կայուն համաձայնագրի հասնելու համար։
Հաքան Ֆիդանը Թուրքիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվել է 2023 թվականի հունիսի 3-ին։
Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ շաբաթ օրը Ուկրաինայում կկայանա «կամավորների կոալիցիայի» առաջնորդների հետ հանդիպում։
Իրանը լավ գիտակցում է այս մանիպուլյացիաները։
Հրթիռային հարվածներ են հասցվել Ջամմու և Քաշմիր նահանգին, Պակիստանի իրականացրած հարձակման հետևանքով զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյա։
Հնդկական մի շարք տուրիստական գործակալություններ հայտարարել են Ադրբեջան և Թուրքիա բոլոր տուրիստական փաթեթների վաճառքը դադարեցնելու որոշման մասին՝ ելնելով ներկա աշխարհաքաղաքական իրավիճակից և երկրում տիրող ավելի լայն տրամադրություններից: Այս մասին հայտնում է Hindustan Times-ը։