ԱՄՆ պետական պարտքն առաջին անգամ գերազանցել է 39 տրիլիոն դոլարը
ԱՄՆ պետական պարտքը, ըստ ոչ պաշտոնական գնահատականների, առաջին անգամ գերազանցել է 39 տրիլիոն դոլարը։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից տրամադրված տվյալների համաձայն՝ ԱՄՆ պետական պարտքը անցյալ տարվա հոկտեմբերի 21-ին, այսինքն՝ չորս ամիս 25 օր առաջ, առաջին անգամ գերազանցել է 38 տրիլիոն դոլարը։ Ըստ ֆինանսների նախարարության՝ մարտի 16-ի դրությամբ այդ թիվը հասել էր 38,992 տրիլիոն դոլարի։
Միևնույն ժամանակ, ըստ ԱՄՆ պարտքի գնահատման առցանց usdebtclock.org ծառայության՝ այդ թիվը գերազանցել է նոր նշաձողը և շարունակել է աճել՝ այժմ կազմելով 39,003 տրիլիոն դոլար։



