Իրանի Լորեստան նահանգում 7 մարդ է զոհվել

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից շարունակվող հարձակումների թիրախում են հայտնվել Լորեստան նահանգի Դորուդ քաղաքի խիտ բնակեցված թաղամասերը, ինչի հետևանքով զոհվել է 7 և վիրավորվել 56 մարդ։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով նահանգի անվտանգության գծով փոխնահանգապետին։

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը հերքել է մեղադրանքները և սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։ Հարվածներից տուժել են Կատարը, Քուվեյթը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Օմանը, Իրաքը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031