Մեծ Բրիտանիան կարող է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց՝ հրադադարի դեպքում
Մեծ Բրիտանիան կարող է ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուցում նավարկությունն ապահովելու համար միայն այն դեպքում, եթե Իրանի հետ հրադադար կնքվի: Այս մասին հաղորդում է Telegraph-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ էր արել Չինաստանին, Ֆրանսիային, Ճապոնիային, Հարավային Կորեային, Մեծ Բրիտանիային և այլ երկրներին ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուց՝ նավարկությունը վերականգնելու համար։
«Թագավորական նավատորմը կարող է ապահովել Հորմուզի նեղուցում հրադադարը միայն բանից հետո, երբ Իրանը և ԱՄՆ-ն կհասնեն խաղաղության համաձայնագրի»,- գրում է հրատարակությունը։



