Ցանկացած արտաքին ագրեսոր կհանդիպի դիմադրության․ Կուբայի նախագահը պատասխանել է ԱՄՆ-ին
Ցանկացած արտաքին ագրեսոր Կուբայի համար կհանդիպի անհաղթահարելի դիմադրության: Այս մասին հայտարարել է Կուբայի նախագահ Միգել Դիաս Կանելը։
«ԱՄՆ-ն գրեթե ամեն օր հրապարակավ սպառնում է Կուբային սահմանադրական կարգի բռնի տապալմամբ։ Նա մտադիր է և հայտարարում է երկիրը, նրա պաշարները, սեփականությունը և նույնիսկ տնտեսությունը զավթելու պլանների մասին», – գրել է նա X-ում։
Կուբայի նախագահը նշել է, որ ԱՄՆ-ն դաժան տնտեսական պատերազմը է սկսել ժողովրդի դեմ։
«Վատթարագույն սցենարի դեպքում Կուբան ունի հետևյալ համոզմունքը. ցանկացած արտաքին ագրեսոր կհանդիպի անհաղթահարելի դիմադրության», – հայտարարել է նա։



