Նախորդ շաբաթ ՀՀ անվտանգության խորհիդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Հայաստանն Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկների 10-րդ փաթեթը, հավելելով, որ գործընթացը դինամիկ է, մեկ կա առաջընթաց, մեկ՝ չկա, սակայն շարունակում են աշխատել։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել է Մարգարայում Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպելու մասին լրատվամիջոցների ուղղած հարցին:
2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հանձնաժողովներն աշխատանքային կարգով միմյանց են փոխանցել Կանոնակարգի նախագծերը և անցկացրել են մի շարք քննարկումներ:
Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքիայի և Ուզբեկստանի նախագահները կմասնակցեն առաջիկա հանդիպմանը:
Ըստ Ստոլտենբերգի՝ խոսքը վերաբերում է փոխգործակցության ուժեղացմանն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են սպառազինությունների վերահսկումը, տեխնոլոգիաների զարգացումը և հակազդեցությունը կիբեռհարձակումներին:
Ստոլտենբերգը, սակայն, նշել է, որ ՆԱՏՕ-ն կարող է ավելի ակնառու դեր խաղալ ուկրաինացի զինվորականների պատրաստման գործում, որը ենթադրում է այնպիսի սցենարի հնարավորություն, որի դեպքում ԱՄՆ-ի մասնակցությունը կկրճատվի։
Վասիլիս Մարագոսը նաև անդրադարձել է արդարադատության նախարարության ռեֆորմներին ուղղված ԵՄ աջակցությանը և նշել, որ մոտ 40 միլիոն եվրոյի բյուջետային աջակցություն է տրամադրվել ՀՀ կառավարությանը ։
ՀԱՊԿ-ը ներկայումս չի դիտարկում ռազմական բաղադրիչի ուժեղացման հարցը, բայց դիտարկում և վերլուծում է ՆԱՏՕ-ի գործողություններն Արևելյան Եվրոպայում, BelTA գործակալությանը տված հարցազրույցում ասել է ռազմաքաղաքական կառույցի գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
Ղրղզստանի ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից հաղորդել են, որ երկրում մինչև հուլիսի 2-ը կանխատեսվում են հորդառատ անձրևներ, առկա հեղեղումների առաջացման վտանգ։
Ռուսաստանը շարունակում է բաց մնալ Ուկրաինայի հարցով ցանկացած երկխոսության համար, այդ թվում՝ միջնորդների մասնակցությամբ, իր նպատակներին հասնելու համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն՝ արձագանքելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի նկատմամբ մահափորձ էր եղել 2024 թվականի մայիսի 15-ին։
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին՝ Կանադայի օրվա առթիվ:
ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանն այցելել է Բելգորոդում Ուկրաինայի զինված ուժերի հրթիռի հարվածի հետևանքով ավերված բնակելի շենքի վայր, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ես ԵՄ ամբինոից հայտարարել եմ, որ ՀՀ-ն պատրաստ է ԵՄ-ին մոտ լինել այնքան, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի։ Այս մասին «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Հունիսի կեսերին Սյունիքի մարզ կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը չէր բացառել, որ Տավուշից հետո սահմանագծման հաջորդ աշխատանքները կարող են տեղի ունենալ Սյունիքի մարզում։
Խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը կազմել է 67,5%, հեռուստաալիքի տվյալներով՝ սա ռեկորդային արդյունք է 1981 թվականից ի վեր։
Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին նշել է, որ ընտրատեղամասերում կարգուկանոնն ապահովել է իրավապահ մարմինների 180 հազար աշխատակից։
Ավելի վաղ Կրեմլը Կիևի հետ բանակցությունների մի քանի պայման էր նշել՝ ուկրաինական զորքերի դուրս բերում Դոնբասից և «նովոռոսիայից», Կիևը պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու պլանից, Ուկրաինան պետք է ունենա չեզոք, ոչ-բլոկային, ոչ-միջուկային երկրի կարգավիճակ, ինչպես նաև արևմտյան բոլոր պատժամիջոցների չեղարկում։ Զելենսկին այս պայմանները «վերջնագիր» է անվանել։
Ուզում եմ գնահատել այն զարգացումները, որոնք տեղի են ունեցել ՀՀ-ում ժողովրդավարության տարածման տեսանկյունից. Ժողովրդավարության հայկական ֆորումին հայտարարեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, ում խոսքով՝ քաղաքացիական հասարակությունը շատ կարևոր դեր է խաղացել այս հարցում։
Հրապարակվել է Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի քվեարկության նախնական արդյունքները:
Չնայած Հայաստանը շարունակում է գտնվել Եվրասիական տնտեսական միության կազմում, էական տնտեսական ու ֆինանսական օգուտներ է ստանում այդ կառույցից, իշխանությունները չեն թաքցնում, որ հակված են փոխել երկրի ինտեգրման ուղղությունը։
Դեսպանատանը հայտնել են, որ երկրի քաղաքացիները պետք է իրենց հետ կապ հաստատեն արտակարգ իրավիճակների դեպքում:
Տարիներ անց անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու հանգամանքներին՝ Հայաստանի հանրային հեռուստատեսության «Մարդու ժամանակը» հաղորդմանը Ս. Սարգսյանը պատմել է, որ. «1993թվականին, եթե չեմ սխալվում արդեն ապրիլի վերջերն էր կամ մայիսի սկիզբը (բնական է` այն ժամանակ ինքը (Վազգեն Սարգսյանը.-Մ.Հ.) պաշտպանության նախարարը չէր, նախագահի խորհրդականն էր` անվտանգության գծով), ասաց. «Գիտես, կարծիք կա քեզ տեղափոխելու Հայաստան` պաշտպանության նախարար»:
Ռուսական զորքերն ազատագրել են Դոնեցկի մարզի Սպորնոե և Նովոալեքսանդրովկա բնակավայրերը։
Հնդկաստանի հյուսիսում Չինաստանի սահմանակից Լադահի տարածքում գետանցման փորձի ժամանակ տանկի խորտակման հետևանքով հինգ հնդիկ զինվոր է մահացել:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման և Իսրայելի միջև բախումը, ԵՄ դիվանագիտության ծառայության ղեկավարի պաշտոնում Ժոզեպ Բորելի փոխարեն Կայա Կալլասի ընտրությունը, ինչպես նաև Արևմուտքի և Արևելքի երկրների կողմից սպառազինությունների լայնածավալ գնումները վկայում են մեծ պատերազմի նախապատրաստվելու մասին։ Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել վերջ տալ բոլոր պատերազմներին, իսկ աշխարհում բոլոր ռազմագերիներին և բանտարկյալներին թույլ տալ տուն վերադառնալ։
Հունիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բոսնիա և Հերցեգովինայի ԱԳ նախարար Էլմեդին Կոնակովիչի հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Քննարկվել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր։ Երկու երկրների ԱԳ նախարարներն անդրադարձել են քաղաքական երկխոսության ընդլայնման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորություններին՝ ընդգծելով դրանց լավագույնս իրացման պատրաստակամությունը։ Մտքեր են […]
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը պետական այցով կմեկնի Տաջիկստան: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով Տաջիկստանի ԱԳՆ-ն։ Այցը նախատեսված է հուլիսի 4-ին և կտևի երկու օր:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հետ։