Բաժիններ՝

Բեռլինի օդանավակայանը գործադուլի պատճառով չեղարկել է բոլոր չվերթերը

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի օդանավակայանն աշխատակիցների գործադուլի պատճառով չեղարկել է նախատեսված բոլոր 445 չվերթերը: Գործադուլի է դուրս եկել 2000 աշխատակից: Քյս մասին հաղորդում է Deutche Welle-ն:

Չվերթերի չեղարկումն անդրադարձել է շուրջ 57 000 ուղևորի վրա:

Գործադուլը կշարունակվի մինչև կեսգիշեր: Օդանավակայանի խոսնակը հայտարարել է, որ ավիաընկերությունները բոլոր ուղևորներին նախապես տեղեկացրել են չեղարկումների մասին, և նրանք չեն եկել օդանավակայան: Ուղևորներին ճանապարհորդության այլ տարբերակներ են առաջարկվել:

Verdi արհմիության և օդանավակայանի միջև աշխատանքային պայմանների շուրջ հաջորդ բանակցությունները նախատեսված են մարտի 25-ին: Verdi-ն պահանջում է աշխատավարձի բարձրացում 6%-ով՝ ամսական առնվազն 250 եվրոյով, ինչպես նաև արհմիության անդամների համար մեկ լրացուցիչ հանգստյան օրվա հատկացում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս