Հունգարիան կարող է չմասնակցել Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված շահույթն Ուկրաինայի ռազմական օգնության համար օգտագործելու՝ Եվրամիության որոշման իրականացմանը։
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Բրազիլիա համագործակցության օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի:
ՀՀ-ն խստորեն դատապարտում է այս ահաբեկչությունը. Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին «Խորապես ցավում ենք Դերբենտում և Մախաչկալայում տեղի ունեցած ահաբեկչությունների լուրերից, որոնք անմեղ մարդկանց կյանքեր են խլել։
Գաբրելյանովը լրատվամիջոցների խմբի օգնությամբ «տարածել է ագրեսիվ քարոզչություն, կեղծ լուրեր և ապատեղեկատվություն»։
Միացյալ Նահանգների քաղաքային և նահանգային դիվանագիտության հատուկ ներկայացուցիչ Նինա Խաչիկյանն այցելել է Սյունիքի մարզ՝ ծանոթանալու տեղի մշակութային և պատմական գեղատեսիլ վայրերին։
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Դերբենտում և Մախաչկալայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։
Կարգավորման գործընթաց սկսելու վերաբերյալ համաձայնությունը ձեռք է բերվել Բահրեյնի արտգործնախարար Աբդել Լաթիֆ բեն Ռաշեդ ազ Զայանիի և Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանիի հանդիպման ընթացքում, որը կայացել է հունիսի 23-ին Թեհրանում։
Բրաունի կարծիքով՝ Իրանը հակված է ավելի ակտիվորեն աջակցել «Հեզբոլլահ»-ին, քան ՀԱՄԱՍ-ին, հատկապես, եթե զգա, որ «Հեզբոլլահ»-ին «լուրջ վտանգ է սպառնում»։
Հայաստանյան իշխանությունները, ըստ Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Բենոն Սևանի, քարուքանդ են անում հայկական Սփյուռքի հետ հարաբերությունները:
Հունիսի 24-ին Բրյուսելում տեղի է ունենում ԵՄ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որտեղ քննարկում են կառույցի առաջիկա հինգ տարիների ռազմավարական օրակարգը
Մայիսի սկզբին Իսրայելը գրավել է Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահի անցակետը, որն այդ ժամանակից փակ է։
Եվրամիության դռները կփակվեն Վրաստանի համար, եթե այդ երկրի իշխանությունը շարունակի իր քաղաքականությունը։ Այս հայտարարությունն արել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ անդրադառնալով «օտարերկրյա գործակալների» մասին օրենքին և ԼԳԲՏ* քարոզչության արգելքին։
Եվրամիությունը (ԵՄ) ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը՝ ուղղված էներգետիկ, ֆինանսական և առևտրային ոլորտներին։ Այս մասին հայտնում է ԵՄ խորհրդի պաշտոնական կայքը։
Սևաստոպոլում տեղի ունեցած հարձակումից հետո նահանգապետն արտակարգ իրավիճակի ռեժիմ է մտցրել։
Ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում հանցագործը վնասազերծվել է։
Սահմանվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ։
Դաղստանում հակաահաբեչական գործողության ռեժիմ է սահմանվել, երկու քաղաքներում էլ մարտերը շարունակվել են մինչև ուշ երեկո։
Գերմանիայի կոալիցիոն կառավարությունը հավատարիմ է մնալու իր սոցիալական ծրագրին և այն համաձայնեցնում է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության հետ հաջորդ ամիս ավարտվող բյուջեի շուրջ բանակցություններում, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռուստատեսային հարցազրույցում։
Դաղստանի Սերգոկալա շրջանի ղեկավար Մագոմեդ Օմարովի սպանված որդիներից մեկը՝ Օսմանը, Մախաչկալայում շինարարական բիզնեսով էր զբաղվում, հայտնում է Mash Telegram-ալիքը։
Դաղստանում 6 իրավապահ է սպանվել, 12-ը՝ վիրավորվել, Մախաչկալայում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ զոհվել է մեկ ոստիկան, ևս վեցը՝ վիրավորվել։ Նախնական տվյալներով խաղաղ բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ չկան։
Դաղստանի Դերբենտում անհայտ անձինք, նախնական տվյալներով, կրակել են սինագոգի և եկեղեցու վրա, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Մեկ ոստիկան սպանվել է, ևս 3-ը վիրավորվել է։
Վաշինգտոնը պատասխանատու է Սևաստոպոլում խաղաղ բնակիչների վրա հրթիռային հարձակման համար, քանի որ ամերիկյան ATACMS հրթիռների բոլոր թռիչքները մուտք են արվում ամերիկյան մասնագետների կողմից: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց մեղադրել են քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու համար:
2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների հետևանքով մոտ 37,6 հազար պաղեստինցի է մահացել, ավելի քան 86 հազարը վիրավորվել է։
Միացյալ Նահանգների նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը կկայանա 2025 թվականի հունվարի 20-ին։
Խնդիրը երկու հարթության մեջ պետք է դիտարկել։ Եթե հոդվածը բարձր վարկանիշ ունեցող հարթակում է տպագրվում, դա մեր կողմից խրախուսվում է։ Այլ ճանապարհ չունենք, պետք է տպագրվենք այդ հանդեսներում։ Առանց այն էլ թանգարաններում աշխատավարձը շատ ցածր է, բայց դրամաշնորհային տարբեր մրցույթների ենք մասնակցում և, որպեսզի կարողանանք այն հաղթել՝ մեզանից պահանջում են միջազգային հարթակներում տպագրած աշխատանքներ։
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը դրական է գնահատել սահմանին հրադադարի խախտումների դեմ պայքարի մեխանիզմ ստեղծելու Հայաստանի առաջարկը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Բրյանսկի, Սմոլենսկի, Լիպեցկի և Տուլայի մարզերի օդային տարածքներում ուկրաինական 33 անօդաչու թռչող սարք որսալու և ոչնչացնելու մասին։
ԱՄՆ Արկանզաս նահանգում հրաձգության զոհերի թիվը հասել է չորսի, իսկ 9 անձ վիրավոր է։ Այս մասին հայտնում է CBS-ը՝ վկայակոչելով նահանգի ոստիկանությունը։