Բաժիններ՝

Բահրեյնը հայտարարել է պատերազմի մեկնարկից ի վեր իրանական 130 հրթիռ ոչնչացնելու մասին

Բահրեյնի պաշտպանության ուժերը հայտարարել են, որ Թեհրանից հարձակումների սկսվելուց ի վեր իրենց հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական 130 հրթիռ և 234 անօդաչու թռչող սարք։

X-ում արված գրառման մեջ նշվել է, որ Բահրեյնի պաշտպանության ուժերի հակաօդային պաշտպանության համակարգերը շարունակում են դիմակայել Թագավորության դեմ ուղղված Իրանի կողմից իրականացվող հարձակումների հաջորդական ալիքներին։

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։ Հարվածներից տուժել են Քուվեյթը, Կատարը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Օմանը, Բահրեյնը, Իրաքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031