Պուտինը բաց է ամենասուր հարցերի քննարկման համար. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միշտ բաց է ամենասուր հարցերի քննարկման համար, ուստի եվրոպացիների համար դեռ ուշ չէ ազդարարել էներգետիկ համագործակցության իրենց պատրաստակամության մասին: Այս մասին հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք եվրոպացիներից այլ ազդանշաններ չենք ստացել։ Մյուս կողմից, երբեք ուշ չէ։ Դուք գիտեք, որ նախագահ Պուտինը բաց է կառուցողական երկխոսության համար, բաց է բանակցությունների սեղանի շուրջ ամենասուր հարցերի քննարկման համար»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով РИА Новости-ի հարցին, թե արդյո՞ք Եվրոպայից էներգետիկ համագործակցության վերաբերյալ որևէ ազդանշան եղել է։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ կհանձնարարի կառավարությանը համագործակցել ռուսական ընկերությունների հետ՝ Ռուսաստանից խոստումնալից շուկաներ բնական գազի մատակարարման հարցը ուսումնասիրելու համար:

Տեսանյութեր

Լրահոս