Բաժիններ՝

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում դիվանագիտական ​​թաղամասին մոտեցող երկու դրոն է ոչնչացվել

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մայրաքաղաք Ռիադի դիվանագիտական ​​թաղամասին մոտեցող երկու անօդաչու թռչող սարք է ոչնչացրել։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Սաուդյան Արաբիայի զինված ուժերը մարտի 18-ին հայտնել էին նաև բալիստիկ հրթիռ ոչնչացնելու մասին։ Դրա բեկորներն ընկել էին Արքայազն Սուլթան ավիաբազայի մոտ, բայց որևէ վնաս չէին պատճառել։

ՊՆ-ից հայտնել էին նաև երկրի այլ հատվածներում ԱԹՍ-ներ ոչնչացնելու մասին։

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։ Հարվածներից տուժել են Քուվեյթը, Կատարը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Օմանը, Բահրեյնը, Իրաքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս