Բաժիններ՝

Ռուսաստանը դատապարտում է Իրանի ղեկավարների սպանությունները. Պեսկով

Ռուսաստանը դատապարտում է Իրանի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների սպանությունը։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով նախօրեին Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությանը։

«Մենք, անկասկած, խստորեն դատապարտում ենք ինքնիշխան և անկախ Իրանի, ինչպես նաև այլ երկրների ղեկավարության ներկայացուցիչների առողջությանը վնաս հասցնելուն կամ առավել ևս սպանությանն ու ոչնչացմանն ուղղված գործողությունները», – հայտարարել է Կրեմլի խոսնակը։

Լարիջանին զոհվել էր մարտի 17-ին ամերիկա-իսրայելական ուժերի հարձակման հետևանքով։ Նա Իրանի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որը զոհվել է ԱՄՆ-իսրայելական հարձակումների հետևանքով՝ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի՝ փետրվարի 28-ի սպանությունից ի վեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031