Բաժիններ՝

Էրդողանը երեխաներ չունեցող կանանց համարել է թերարժեք

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ կինը, ով չի ցանկանում մայրանալ, լիարժեք կին չէ: Այս մասին նա հայտարարել է Ստամբուլում «Կանայք և ժողովրդավարությունը» ասոցիացիայի նոր շենքի բացման արարողության ժամանակ, հայտնում է BBC-ն:

Էրդողանը նշել է, որ աջակցում է նրանց, որ ովքեր հաջող կարիերա են անում, սակայն աշխատանքը չպետք է խոչընդոտ լինի սերնդի շարունակության համար:
«Կինը, ով աշխատանքը նախընտրում է երեխաներին, իրականում հերքում է իր կանացիությունը»,- հայտարարել է Էրդողանը՝ կոչ անելով ունենալ նվազագույնը 3 երեխա:

Հիշեցնենք, որ Էրդողանը նախկինում ևս իրեն թույլ է տվել ոչ միանշանակ արտահայտություններ ընտանիքի ու հասարակության հասցեին:
Նա անցած շաբաթ դեմ էր արտահայտվել հակաբեղմնավորիչներին ու կոչ էր արել Թուրքիայի քաղաքացիներին ունենալ որքան հնարավոր է շատ երեխաներ: Նա ասել էր, որ մուսուլմանը սկզբունքորեն չպետք է մտածի ծնելիության վերահսկման ու ընտանիքի պլանավորման մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս