Բաժիններ՝

Սիրիայի խորհրդարանն առաջին անգամ կին կգլխավորի

Սիրիայում վերջերս ընտրված Ժողովրդական խորհրդի (երկրի խորհրդարանի) նախագահ է դարձել Խադիա Խալֆ Աբասը, որը դարձել է երկրի պատմության ﬔջ նման պաշտոն զբաղեցրած առաջին կինը, հայտնում է Sputnik գործակալությունը:

Աբասը խորհրդարանում ներկայացնում է Դեր Զոր նահանգը, խորհրդարանի նախագահի տեղակալ է դարձել ռեժիսոր Նաջաթ Անզուրը:

Ժողովրդական խորհուրդն այսօր կայացած առաջին նիստի ժամանակ նշանակել է ղեկավարներին:

Սիրիայի Ժողովրդական խորհրդի ընտրությունները տեղի են ունեցել ապրիլին: Խորհրդարանի 250 տեղի համար պայքարել է 3500 թեկնածու: Ընտրատեղամասեր էին բացվել բոլոր նահանգներում, բացի Իդլիբից ու Ռաքքայից, որոնք վերահսկվում են ԴԱԻՇ-ի կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930