Ճապոնիան ծրագրում է 2020 թվականին 5G շարժական կապ գործարկել ամբողջ երկրում
Ճապոնիայի կառավարությունը որոշում Է կայացրել 2017 ֆինանսական տարվանից սկսել հինգերորդ սերնդի շարժական կապի (5G) լիամասշտաբ համակարգի մշակումը, որը մոտավորապես 100 անգամ ավելի արագ կլինի, քան գոյություն ունեցող կապը:
Համակարգը համազգային մասշտաբով կգործի 2020 թվականին: Այդ մասին հայտնել Է «Իոմիուրի» թերթը:
Շարժական կապի սպասվող հինգերորդ սերունդը թույլ կտա տեղեկատվությունը հաղորդել եւ ընդունել վայրկյանում 10 գիգաբիտ արագությամբ՝ հարյուր անգամ ավելի արագ, քան ամենաարդիական համակարգերը:
Օրինակ՝ երկժամանոց տեսաֆիլմն այժմ անհրաժեշտ Է ներբեռնել շուրջ 5 րոպե, իսկ 5G համակարգի սարքով դրա համար կպահանջվի սոսկ մի քանի վայրկյան:
Նոր համակարգի ներդրումը հնարավորություն կընձեռի առանց որակի կորստի կապին միացնել միաժամանակ մեկ միլիոն սարք 1 քառակուսի կիլոմետր մակերեսի վրա:
Ֆուտբոլի մարզադաշտում հանդիսականը կկարողանա սմարթֆոնի կամ պլանշետի Էկրանին հետեւել սիրած խաղացողի գործողություններին՝ ըստ որում մնալով նույնպիսի սարքավորումներով կողքին նստած մարզասերների շրջապատում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: