«Սամվել Բաբայանի քաղաքական հավակնությունները կործանարար են Արցախի համար». Մոդեստ Կոլերով

«Սամվել Բաբայանին ես ծանոթ եմ անձամբ, դեռևս տարիներ առաջ էի ծանոթացել նրա հետ, ուստի  նրա մասին անձնական տպավորություններով կարող եմ կիսվել: Իմ կարծիքով` Սամվել Բաբայանը ոչ մի կերպ, նույնիսկ 1 տոկոսով իրենից քաղաքական գործիչ չի ներկայացնում, նա հասարակ ռազմական գործիչ է, նա քաղաքական գործիչ չէ, ուստի քաղաքական հեռանկարներ նա չունի»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի քաղաքական հավակնություններին: Նշենք, որ ինքը՝ Բաբայանը, նշում է, որ չունի քաղաքական հավակնություններ, այնինչ նրա համակիրները ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանից պահանջում են նրան նշանակել ԼՂՀ Պաշտպանության նախարարի պաշտոնում:

Ըստ նրա, այն մարդիկ, այն համակիրները` խոսքը 2-3 հոգու մասին է, որոնք պահանջում են նշանակել նրան Պաշտպանության նախարարի պաշտոնում, պարզապես սադրանքների են դիմում, դա սադրանք է, քանի որ այն բոլոր որոշումները, որոնք կայացվում են, կայացվեին այնպես, ինչպես այդ մարդիկ են ցանկանում, Արցախ պետություն վաղուց չէր էլ լինի:

«Սամվել Բաբայանը քաղաքական հավակնություններ ունի, բայց նա չունի տվյալներ, որպեսզի զբաղվի քաղաքականությամբ, նա քաղաքական գործիչ չէ: Բաբայանի բոլոր քաղաքական հավակնությունները կործանարար բնույթ են կրում այն երկրի համար, որին նա պաշտպանել է Արցախյան պատերազմի ժամանակ»,- ասաց Կոլերովը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս