Բաժիններ՝

Ֆրանսիան անվտանգության աննախադեպ միջոցներ կձեռնարկի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընթացքում

Ֆրանսիայում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունն աննախադեպ մարզական միջոցառում կդառնա անվտանգության միջոցների ձեռնարկման տեսակետից: Այս մասին  հայտնել է հանրապետության քաղաքների, սպորտի եւ երիտասարդության գործերի նախարար Պատրիկ Կանները:

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը Ֆրանսիայում տեղի կունենա հունիսի 10-ից մինչեւ հուլիսի 10-ը: Մրցաշարի անվտանգության թեման գլխավորներից մեկն է, հատկապես 2015 թվականի նոյեմերին Փարիզում իրականացված ահաբեկչության, ինչպես նաեւ Եվրո 2016-ի մրցախաղերից առաջ Ֆրանսիայի մյուս քաղաքներում ահաբեկչական գործողությունների սպառնալիքի վերաբերյալ հաղորդագրությունների լույսով:

«Դեռ երբեք մարզական իրադարձությունն այսքան պաշտպանված չի եղել: Ձեռնարկվել են հարյուրտոկոսանոց նախազգուշական միջոցներ, բայց, անտարակույս, ռիսկերը պահպանվում են»,- հայտարարել է նախարարը՝ ելույթ ունենալով RTL ռադիոկայանի եթերում: Նա նաեւ հիշեցրել է, որ առաջնության անցկացման ժամանակ մարզական միջոցառումների անվտանգությունը կապահովեն 77 հազար ոստիկաններ եւ մասնավոր պահնորդական գործակալությունների 13 հազար աշխատակիցներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս