Բաժիններ՝

Կանանց թերարժեքության մասին Էրդողանի արտահայտությունը բողոքի ալիք է բարձրացրել Թուրքիայում

Ստամբուլում ու Անկարայում այսօր բողոքի ակցիաներ են անցկացվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ կանանց անլիարժեքության մասին հայտարարություններից հետո: Այս մասին հայտնում է EFE գործակալությունը:

«Կինը, ով աշխատանքը նախընտրում է երեխաներին, իրականում հերքում է իր կանացիությունը»,- հայտարարել է Էրդողանը Ստամբուլում «Կանայք և

ժողովրդավարությունը» ասոցիացիայի նոր շենքի բացման արարողության ժամանակ:
Նա կոչ էր արել ունենալ նվազագույնը 3 երեխա: Էրդողանն ասել էր, որ մայրությունից և «տնային գործերից» հրաժարումը հանգեցնում են նրան, որ կինը «կորցնում է իր ազատությունը»:

«Նրան ինչ-որ բան պակասում է, նա կիսով չափ է մարդ՝ անկախ այն բանից, թե որքան հաջողակ է կարիերայում»,- ասել էր Թուրքիայի նախագահը:
Էրդողանի այս խոսքերը դժգոհության ալիք են առաջացրել, ինչի հետևանքով բողոքի ցույցեր են անցկացվել՝ «Կինը կին է, նա «կիսով չափ» է կին միայն քո գլխում» կարգախոսով:

Մի շարք իսլամ փորձագետներ քննադատել են Էրդողանին նաև այն բանի համար, որ նա իր խոսքում կանանց կոչ է արել 3 երեխա ունենալ: Փորձագետների խոսքով՝ գոյություն չունի ոչ մի կրոնական դոկտրին, որում ասվեր, թե քանի երեխա պետք է ունենա կինը:
Հիշեցնենք, որ Էրդողանը նախկինում ևս իրեն թույլ է տվել ոչ միանշանակ արտահայտություններ ընտանիքի ու հասարակության հասցեին:

Նա անցած շաբաթ դեմ էր արտահայտվել հակաբեղմնավորիչներին ու կոչ էր արել Թուրքիայի քաղաքացիներին ունենալ որքան հնարավոր է շատ երեխաներ: Նա ասել էր, որ մուսուլմանը սկզբունքորեն չպետք է մտածի ծնելիության վերահսկման ու ընտանիքի պլանավորման մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930