Հորդառատ անձրևը ջրածածկ է արել Բաքվի փողոցները
Հորդառատ անձրևը, որ այսօր տեղացել է Բաքվում, տևել է մոտավորապես 20 րոպե: Տեղումների ծավալը, ոչ պաշտոնական տվյալներով, կազմել է ամսական նորման, հայտնում է Turan-ը:
Անձրևները ջրածածկ են արել Բաքվի փողոցները ու նկուղների մի մասը:
Անձրևը լուրջ խնդիրներ է առաջացրել քաղաքի լեռնային հատվածում, որտեղից ջրի հոսանքը լցվել է քաղաքի կենտրոն:




