![](/banners/BeFunky-design.jpg)
«Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին ժամանակին շահագործելը կախված է Թուրքիայից». Վրաստանի փոխվարչապետ
![](https://168.am/wp-content/uploads/2016/06/d6dc3e89ec57b7b067f5f3c2d57bcfdb.jpg)
Կարելի է ասել, որ Ադրբեջանն ու Վրաստանը իրականացրել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային նախագծի իրենց պարտավորությունները: Այս մասին APA-ի վրացական բյուրոյի հետ զրույցում ասել է Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Դմիտրի Կումսիշվիլին:
«Անցած շաբաթ հանդիպում է տեղի ունեցել Ադրբեջանի տրանսպորտի ոլորտի պաշտոնատար անձանց և մասնագետների հետ: Կարելի է ասել, որ Վրաստանն ու Ադրբեջանը կատարել են բոլոր աշխատանքները: Թուրքական կողմը պետք է ժամանակին ավարտի բոլոր աշխատանքները, որպեսզի ﬔնք իմանանք բացման իրական ժամկետը:
Երկաթուղային ճանապարհը ժամանակին շահագործման հանձնելը կախված է թուրքական կողﬕց»,- ասել է Կումսիշվիլին: