Բաժիններ՝

Ճապոնացի տեխնոլոգները մինչև 200 գրամ քաշով դրոններ են մշակել

Ճապոնացի տեխնոլոգները մինչեւ 200 գրամ քաշով գերթեթեւ դրոններ են մշակել եւ դրանք փորձարկել Կյուսյու կղզում, որը տուժել է վերջերս տեղի ունեցած երկրաշարժից: Այս մասին հայտնել է «Նիհոն կեյձայ» («Նիկկեյ») թերթը:

Նրա տվյալներով՝ Տոկիոյում Ճապոնիայի քարտեզագրության կենտրոնը Տարերային աղետների կանխման գիտատեխնիկական հետազոտությունների ինստիտուտի հետ համատեղ ստեղծել է դրոնների մի քանի փորձարարական մոդելներ: Դրանք փորձնական նպատակներով արդեն կիրառվել են վերջերս Կյուսյու կղզու Կումամոտոյի պրեֆեկտուրայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ավերածությունները հետազոտելու համար:

Ինչպես նշում է թերթը, այդ դրոններից մեկը տեղավորվում է ափի վրա եւ մարտկոցների հետ միասին 199 գրամից պակաս է կշռում:

Դրոնը հանդերձված Է GPS նավիգացիոն ազդանշանների ընդունիչով, կողմնացույցով, 8 մլն պիքսել լուծաչափի ֆոտոխցիկով եւ կարող է թռիչքներ կատարել 20-30 մետր բարձրության վրա: Դրա օգնությամբ կարելի է ստեղծել ցամաքային օբյեկտների եռաչափ պատկերներ: Թռիչքի երթուղին կարելի է նախանշել նոութբուք-համակարգչի օգնությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս