Բաժիններ՝

Պուտինը՝ ծնկի. Ռուսաստանի տիեզերական փոխվարչապետը աղմկոտ հայտարարություն է արել

Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը խոստովանել է, որ Ռուսաստանը չի կարող տիեզերքում գերազանցել ԱՄՆ-ին, հայտնում է Interfax-ը:

Ռոգոզինն ասել է, որ անգամ մեկուկես անգամ ավելացնելով աշխատանքի արտադրողականությունը՝Ռուսաստանը չի կարող առաջ անցնել ԱՄՆ-ից տիեզերական ոլորտում:

«Դե, կավելացնենք մեկուկես անգամ, սակայն նրանց, միևնույն է, չի հաջողվի գերազանցել»,- հայտարարել է ՌԴ փոխվարչապետը Ռուսաստանի առևտրի և արդյունաբերության նախարարության կոլեգիայի նիստում՝ նշելով, որ այդ ոլորտում Ռուսաստանը ինն անգամ հետ է մնում ամերիկացիներից:
Նրա խոսքով՝ եթե ռուսական արդյունաբերությունը չպայքարի բյուրոկրատիայի դեմ, ապա ռուսները այդպես էլ «կնայեն ՆԱՍԱ-ին ու Իլոն Մասկին»:

Ավելի ուշ Ռոգոզինը Facebook-ի իր էջում բացատրել է, թե ինչ է նկատի ունեցել:

«Ես ասել եմ, որ տիեզերական ոլորտում մեր աշխատանքի արտադրողականության նման «հավակնոտ» պլանների դեպքում մենք ամերիկացիներին, որոնցից այդ ցուցանիշով հետ ենք մնում 9 անգամ, երբեք չենք գերազանցի: Սակայն դա ամենևին էլ չի նշանակում, թե տիեզերքում նրանցից հետ ենք մնում մյուս հարցերում: Որոշ հարցերում, օրինակ՝ հրթիռա-տիեզերական շարժիչների ստեղծման հարցում նրանցից առաջ ենք անցնում»,- գրել է Ռոգոզինը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930