Բաժիններ՝

Իսլամիստները կենդանի այրել են 19 եզդի կանանց

Իրաքի Մոսուլ քաղաքում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալները կենդանի այրել են 19 եզդի կանանց: Այս մասին հայտնել է The Independent-ը՝ վկայակոչելով քրդական աղբյուրներ:

Տեղի ակտիվիստ Աբդուլա ալ Մալայի խոսքով՝ կանանց հրապարակավ այրել են երկաթե վանդակներում այն բանի համար, որ նրանք հրաժարվել են սեռական հարաբերություններ ունենալ ԻՊ-ի զինյալների հետ: «Հարյուրավոր մարդիկ կանգնել եւ դիտում էին նրանց մահապատիժը,-պատմել է ալ Մալան:-Նրանց հաշվեհարդարից փրկելու ոչ մի հնարավորություն չկար»:

Հազարավոր եզդի կանայք իսլամիստների գերության մեջ հայտնվեցին, երբ ԻՊ-ի զինյալները 2014 թվականի օգոստոսին գրավեցին Իրաքի հյուսիս-արեւմուտքում գտնվող Սինջար քաղաքը: Նրանցից շատերին ահաբեկիչներն օտագործում են որպես սեքս-ստրկուհիներ՝ դաժան հաշվեհարդար տեսնելով նրանց հետ, ովքեր հրաժարվում են սեռական կապի մեջ մտնել զինյալների հետ: Այսպես, 2016 թվականի ապրիլին հաղորդվել էր 250 կանանց մահապատժի մասին, որոնք փորձել էին խուսափել «սեքս-ջիհադին» բռնի մասնակցությունից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս