ԵՄ-ն աջակցում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների վերսկսմանը. ԵՄ պաշտոնական ներկայացուցիչ

Եվրամիությունը հատուկ կարևորություն է տալիս մայիսին Վիեննայում կայացած Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը, աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերսկսմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով: Այս մասին Trend-ի հետ զրույցում ասել է ԵՄ ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Մայա Կոսյանչիչը:
«Վիեննայի հանդիպումն անհրաժեշտ քայլ էր՝ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առաջ շարժվելու համար, նրա խաղաղ կարգավորմանը կողմերի հավատարմությունը հաստատելու համար և ունի մեծ կարևորություն»,- ասել է նա:

Մայա Կոսյանչիչի խոսքով՝ ԵՄ-ն խրախուսում է պայմանավորվածությունները, որը հակամարտության կողմերը  ձեռք են բերել վիեննական հանդիպման ժամանակ:

«Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը հնարավորություն կտա իրագործել մայիսին ձեռք բերված պայմանավորվածությունները»,- ասել է նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930