Բաժիններ՝

Քանյե Ուեսթի համերգը չեղյալ է հայտարարվել երկրպագուների անկարգությունների պատճառով

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի հազարավոր երկրպագուներ անկարգություններ են կազմակերպել համերգասրահի հարևանությամբ, որտեղ, ինչպես ենթադրվում էր, արտիստը պետք է ելույթ ունենար:

Ռեփերը սոցցանցերում գրել էր, որ պատրաստվում է համերգ կազմակերպել նահանգային պարահանդեսը չեղյալ հայտարարելուց հետո: Գաղտնի համերգը պետք է սկսվեր գիշերը՝ ժ. 02.00-ի սահմաններում, ու համաձայն երգչի Twitter-յան գրառման, բոլոր տոմսերը համերգից 1 ժամ առաջ սպառվել էին:

«Ուեբսթեր-Հոլի» սրահի մոտ, որտեղ կարող էր տեղավորվել մեկուկես հազար հանդիսական, հավաքվել էր ավելի քան 4000 երկրպագու:

Արդյունքում՝ չափազանց մեծ թվով մարդկանց պատճառով կազմակերպիչները ստիպված են եղել չեղյալ հայտարարել շոուն, հայտնում է New York Daily News-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930