
Պուտին. «Ռուս-թուրքական հարաբերությունները լիովին վերականգնվել են»

Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) Սոչի քաղաքում մեկնարկել է Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:
Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի` առանձնազրույցից առաջ երկու նախագահները լրագրողների հետ զրույցում կարևոր հայտարարություններ են արել:
Մասնավորապես Պուտինը, խոսելով կազմակերպված հանդիպման մասին, ասել է, որ սա հարմար հնարավորություն է Էրդողանի հետ քննարկելու ոչ միայն ռուս-թուրքական հարաբերությունները, այլև սիրիական ճգնաժամը, ինչպես նաև միջազգային մի շարք այլ հարցեր:
«Մեր համատեղ աշխատանքները խոսում են այն մասին, որ ռուս-թուրքական հարաբերությունները ձեռք են բերում հատուկ կարգավիճակ, ինչպես նաև ցուցադրում, որ դրանք (երկողմ հարաբերություննները-խմբ.) լիովին վերականգնվել են,- ասել է Պուտինը:
Վերջինս շեշտել է նաև, որ Թուրքիայի ներքաղաքական կյանքի կայունացումը դրական ազդեցություն կթողնի ռուս-թուրքական հարաբերությունների վրա:
Իր հերթին Էրդողանն էլ շեշտել է, որ երկու երկրների կողմից իրականացվելիք քայլերը փոխելու են տարածաշրջանի ճակատագիրը: