Բաժիններ՝

Իսպանիայի Կույերա քաղաքը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Կույերա քաղաքը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին «Արմենպրես»-­ին տեղեկացրին Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից: «Կույերա քաղաքը միացավ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած և դատապարտած իսպանական քաղաքների ցանկին»,­-հայտնել է դեսպանությունը: Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է Իսպանիայի շուրջ երեք տասնյակ քաղաք: Իսպանիան մինչ օրս հրաժարվում է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031