Charlie Hebdo-ն Ֆրանսիայի նախագահի ընտրություններին է նվիրել թարմ համարի զգալի մասը
Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթահանդեսը, որը հայտնի է իր խայթիչ եւ երբեմն դաժան ծաղրանկարներով, մայիսի 7-ին կայանալիք՝ Ֆրանսիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլին է նվիրել թարմ համարի զգալի մասը։
Թողարկման հանգուցային թեման պարզ է առաջին հայացքից: Թերթի առաջին էջում, սովորությանը հակառակ, ոչ մի նկար չկա, սեւ ֆոնին սոսկ «Երկրորդ փուլ. ձեզ իրո՞ք անհրաժեշտ են նկարներ» մակագրությունն է:
Լողազգեստով աղջիկը պտտեցնում է «ճակատագրի անիվը», որն անվանված է «դժբախտության անիվ». յոթ խորշիկները պարունակում են «Ազգային ճակատ» կուսակցության թեկնածու Մարին Լը Պենի անունը եւ սոսկ մեկը՝ Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնի անունը:
Թեեւ, OpinionWay ընկերության հարցախույզի տվյալների համաձայն, որոնք հրապարակվել են մայիսի 2-ին, Մակրոնի հաղթելու շանսերն այնուամենայնիվ ավելի մեծ են. նրան Լը Պենի նկատմամբ հաղթանակ են կանխատեսում ընտրողների քվների 60 տոկոսով՝ 40 տոկոսի դիմաց, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: