Բաժիններ՝

Չեխիայի նախագահը պատրաստ է ընդունել կառավարության հրաժարականը

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը պատրաստ է ընդունել կառավարության հրաժարականը, որի նախաձեռնողն է վարչապետ և Չեխիայի սոցիալ­դեմոկրատական կուսակցության առաջնորդ Բոհուսլավ Սոբոտկան: Այդ մասին լրագրողներին տեղեկացրել է առաջին փոխվարչապետ Անդրեյ Բաբիշը՝ Պրահայում երկրի նախագահի հետ հանդիպումից հետո:

Ավելի վաղ Սոբոտկան հայտարարել էր ընթացիկ շաբաթվա մեջ նախագահին կառավարության հրաժարականը ներկայացնելու մտադրության մասին, ինչը կապված է նրա հետ, որ փոխվարչապետ ու Ֆինանսների նախարար Բաբիշն արդեն երկար ժամանակ է չի կարողանում բացատրել, թե ինչպես է ստացել իր ներկայիս կապիտալը, որի չափը, ըստ Forbes հանդեսի լրագրողի, 2017 թվականին կազմել է 3,4 միլիարդ դոլար:

«Պարոն նախագահը տեղեկացրել է ինձ, որ պարոն վարչապետը հրաժարականի խնդրանքով կժամանի վաղը, և ինքը (Զեմանը) պատրաստ է այն ընդունել»,-­ ինչպես հաղորդում է ՏԱՍՍ­-ը, ասել է Բաբիշը՝ ավելացնելով, որ երկրի առաջնորդը հանդես է գալիս խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու դեմ:

Խորհրդարանական հերթական ընտրությունները նախատեսված են ընթացիկ տարվա հոկտեմբերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031