Պուտինը կատակել է թուրքական պատվիրակության աշխատունակության վերաբերյալ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից առաջ կատակել է թուրքական պատվիրակության աշխատունակության վերաբերյալ. հայտնում է РИА Новости-ն: Հաղորդվում է, որ բանակցությունների մեկնարկից առաջ թուրքական պատվիրակությունը չի կարողացել միանգամից կողմնորոշվել` որն է իրենց տեղը և որտեղ նստել: «Չեն ցանկանում աշխատել»,- կատակել է Պուտինը: