
Թերեզա Մեյը հայտարարել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի գործունեությունը դադարեցնելու մասին

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի ներկա կազմը դադարեցրել է իր գործունեությունը: Այդ մասին տեղեկացրել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Ելիզավետա2րդ թագուհու հետ հանդիպումից հետո, որի ընթացքում համաձայնեցվել է խորհրդարանի ստորին պալատը ցրելու հարցը՝ կապված հունիսի 8-ի համընդհանուր ընտրությունների հետ:
«2015 թվականին ձևավորված խորհրդարանն այժմ դադարեցրել է իր գործունեությունը և 36 օր անց երկիրը կընտրի նոր կառավարություն ու վարչապետ»,- ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, ասել է Մեյը:
Նրա խոսքով, ով էլ հաղթի առաջիկա ընտրություններում, նա կբախվի ԵՄի հետ բանակցությունների արդյունքներով Մեծ Բրիտանիայի համար Brexit-ի լավագույն պայմաններին հասնելու խնդրին: