Բաժիններ՝

Ռուսաստանը կպահպանի Թուրքիայից որոշ գյուղատնտեսական ապրանքների ներմուծման սահմանափակումները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ապրիլի 3-­ին Ռուսաստանի Սոչի քաղաքում տեղի ունեցած հանդիպմանը Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ կպահպանվեն Թուրքիայից Ռուսաստան կատարվող լոլիկի բեռնափոխադրումների հետ կապված սահմանափակումները:

Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-­ը: «Մենք մեր թուրք գործընկերներին խնդրել ենք, որպեսզի նրանք հասկանան, որ այն «Սու 24»­-ի կործանման ողբերգական դեպքից հետո, ինչի հետևանքով հաստատվեցին այդ սահմանափակումները, կյանքը չի մնացել նույն տեղում և շատ բան է փոխվել»,­- նշել է Պուտինը: ՌԴ նախագահը հավելել է , որ դա, մասնավորապես, կապված է գյուղապրանքների արտադրության հետ:

«Մեր գյուղատնտեսները վերցրել են մեծ վարկեր, գյուղատնտեսական ապրանքների արտադրության ապահովման համար ջերմոցային համալիրներ կառուցելու նպատակով: Մենք փորձում ենք կայացնել և ազատականացնել այդ ոլորտը և այդ պատճառով այս տեսակի ապրանքների վերաբերյալ սահմանափակումները կշարունակեն ուժի մեջ մնալ»,-­ հավելել է նա:

Պուտինը նշել է նաև, որ Ռուսաստանը չի պատրաստվում ընդմիշտ փակել իր շուկան բոլոր ներմուծումների համար, այդ թվում` լոլիկի ներմուծման: «Ինչ վերաբերվում է մյուս սահմանափակումներին, մենք գտնում ենք , որ դրանք կարող են հանվել, և մենք այսօր այդ հարցում Էրդողանի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել»,­- եզրափակել է Վլադիմիր Պուտինը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս