Բաժիններ՝

ԱՄՆ­-ում միաշարժիչ ինքնաթիռն ընկել է խճուղու երթեւեկելի մասում

Համացանցում հայտնվել է Վաշինգտոնի նահանգի Մեքիլթեո քաղաքի խճուղու վրա Piper PA­32 միաշարժիչ ինքնաթիռի ընկնելու տեսագրությունը: Աղետի պահը պատկերված է վարորդներից մեկի տեսագրանցիչի խցիկով։

Տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես է օդանավն իջնելով դիպչում սյանը եւ կտրում էլեկտրական հաղորդալարերը: Ծակվում է ինքնաթիռի վառելիքի բաքը, ինչից հետո օդանավն անհետանում է կադրից՝ այրվող բենզինով պարուրելով առջեւում գտնվող ավտոմեքենան:

ABC News հեռուստաալիքի տեղեկություններով՝ օդանավակայանից թռչելուց անմիջապես հետո խափանվել է ինքնաթիռի շարժիչը: Մեքիլթեոյի ոստիկանությունում հայտնել են, որ պատահարի հետեւանքով ոչ ոք լրջորեն չի տուժել: Վնասվել են մի քանի ավտոմեքենաներ, եւս մեկն այրվել է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս