Ադրբեջանն այս տարի 22 զինծառայող է կորցրել. Կասպյան ռազմական ինստիտուտ
Կասպյան ռազմական ինստիտուտը հրապարակել է 2017թ-ի առաջին 4 ամիսներին ադրբեջանական բանակի կրած կորուստների վերաբերյալ վիճակագրությունը: Այս մասին հայտնում է ադրբեջանական Meydan tv-ն:
Ադրբեջանի զինված ուժերը 2017թ-ի առաջին 4 ամիսներին կորցրել է 22 զինծառայող:
22 զինվորականներից 12-ը սպանվել են սահմանային բախումների արդյունքում, իսկ 10-ը մահացել են խաղաղ պայմաններում:
Կասպյան ռազմական ինստիտուտի հրապարակման համաձայն` 2 զինվորական մահացել է հիվանդության հետևանքով, 2-ը ինքնասպան է եղել, 2-ը` դժբախտ պատահարի հետևանքով, 1-ը սպանվել է զինակից ընկերոջ կողմից:
Ադրբեջանական զինված ուժերի հրապարակած տվյալների համաձայն` այս տարի վիրավորվել է ադրբեջանական բանակի 2 զինվորական, իսկ Կասպյան ռազմական ինստիտուտի հաղորդմամբ` վիրավորների թիվն ավելի մեծ է եղել:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը զոհվածների և վիրավորների վերաբերյալ որևէ վիճակագրություն չի հրապարակել: