Բաժիններ՝

ՄԱԿ-­ում սեռական բռնությունն ահաբեկչության և խոշտանգումների գործիք են որակել

Սեռական բռնությունն ահաբեկչության եւ խոշտանգումների գործիք է դարձել զինված
հակամարտությունների պայմաններում, ահաբեկչական խմբավորումներից շատերը Սիրիայում, Իրաքում եւ Նիգերիայում առեւանգում են կանանց, նրանց վերածում սեռական ստրկուհիների եւ վաճառում բաց շուկաներում: Այդ մասին տեղեկացնում է ՄԱԿ­-ի նորությունների կենտրոնին, ասված է հակամարտության պայմաններում սեռական բռնության վերաբերյալ ՄԱԿ-­ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի նոր զեկույցում:

Դրանում ներկայացված է տեղեկատվություն, որը վերաբերում է հակամարտություններով
բռնված եւ հետհակամարտային վերականգնում ապրող 19 երկրների իրադրությանը:
Զեկույցի հավելվածը բովանդակում է այն կողմերի «սեւ ցուցակը», «որոնց հիմնավորված կասկածում են» զինված հակամարտության իրավիճակներում «բռնաբարություններ կատարելու մեջ», այնտեղ նշված են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, «Բոկո հարամը», «Աստծու դիմադրության բանակը» եւ շատ այլ զինված խմբեր, հաղորդել է «Ինտերֆաքս»-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031