
Թրամփը խոստացել է հասնել իսրայելցիների և պաղեստինցիների միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստանում է հասնել իսրայելցիների և պաղեստինցիների միջև խաղաղության գործարքի: «Մենք ցանկանում ենք խաղաղություն հաստատել իսրայելցիների և պաղեստինցիների միջև: Մենք դրան կհասնենք: Մենք շատ լարված աշխատելու ենք: Արդեն անցել է երկար ժամանակ, բայց մենք կաշխատենք շատ ջանասիրաբար, և կարծում եմ, կա շատ լավ հնարավորություն»,- ասել է Թրամփը՝ Սպիտակ տանը Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ԱՄՆ նախագահը նաև ցանկություն է հայտնել «միջնորդելու և օգնելու» խաղաղության համաձայնագրի հասնելու համար: