
Ասանժը Քլինթոնին անվանել է «լիբիացի մսագործ», որը հանդես է գալիս խաղաղության կարգախոսով

WikiLeaks ռեսուրսի հիմնադիր Ջուլիան Ասանժը ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնին անվանել է «Լիբիայի մսագործ», որը հանդես է գալիս խաղաղության կարգախոսով, եւ նրան մեղադրել է խաբեության մեջ։
Մայիսի 2-ին Քլինթոնը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ «ռուսաստանյան WikiLeaks»-ը եւ Հետաքննությունների համապետական բյուրոյի տնօրեն Ջեյմս Քոմին են մեղավոր 2016 թվականի նախագահական ընտրություններում կրած իր պարտության համար:
«Երկու սուտ մեկ լուսանկարում. լիբիացի մսագործ Հիլարի Քլինթոնը «ռուսաստանյան WikiLeaks»-ին մեղադրում է՝ նստած «նա խաղաղություն է բերում» մակագրության կողքին»,-գրել է Ասանժը Twitter սոցիալական ցանցի իր էջում՝ հրապարակմանը լուսանկար կցելով CNN հեռուստաալիքին Քլինթոնի տված հարցազրույցից, հաղորդել էՌԻԱ Նովոստին: