Բաժիններ՝

ԱՄՆ­-ը «Մինիթմեն­-3» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է փորձարկել

ԱՄՆ­-ի ռազմաօդային ուժերը մայիսի 3-­ին կատարել են «Մինիթմեն­-3» միջմայրցամայքային բալիստիկ հրթիռի հաջող փորձարկում, ինչի մասին հայտնել է Միացյալ Նահանգների Գլոբալ հարվածների հրմանատարությունը։

Արձակումն իրականացվել է Կալիֆոռնիայի Վանդենբերգ ավիաբազայից: Հրթիռի չզինված գլխամասը, թռչելով 6,7 հազար կիլոմետր, ընկել է ամերիկյան զինափորձարանի առաջադրված վայրում՝ Խաղաղ օվկիանոսի Մարշալյան կղզիների շրջանում:

«Միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձնական արձակումների ծրագիրը ցուցադրում է «Մինիթմեն-­3»­ի մարտական պատրաստությունը եւ հավաստում է ԱՄՆ-­ի ունակությունն ունենալու միջուկային դիմադարձման ուժեղ եւ հուսալի ուժեր՝ որպես ամերիկյան ազգային անվտանգության եւ Միացյալ Նահանգների դաշնակիցների եւ գործընկերների անվտանգության ապահովման հանգուցային տարր»,­-ասված է Գլոբալ հարվածների հրամանատարության հայտարարության մեջ, հաղորդել է «Ինտերֆաքս»-­ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031