Չինական ընկերությունը 1,5 մլրդ դոլարով գնել է Լոնդոնի ամենաբարձր երկնաքերը
Չինաստանի CC Land հոլդինգը 1,1 միլիարդ ֆունտով (1,5 միլիարդ դոլարով) ձեռք է բերել Լոնդոնի Leadenhall Building ամենաբարձր երկնաքերը: Այս մասին հայտնել է China Daily թերթը:
«Այս քայլը բացատրվում է ինչպես տարածքային հատկանիշով, այնպես էլ բիզնեսմոդելի յուրահատկությամբ ներդրումները դիվերսիֆիկացնելու դեւելոպերների ձգտմամբ»,-մեկնաբանում են գնման փաստը հրատարակության վերլուծաբանները:
Սպասվում է, որ ռենտայի հաշվին շենքն ընկերությանը կբերի 40,2 միլիոն ֆունտի (51,9 միլիոն դոլարի) չափով շահույթ: Երկնաքերը հասնում է 225 մետր բարձրության եւ վաճառքի է հանվել դրա սեփականատիրոջ՝ British Land and Canada՚s Oxford Properties
ընկերության՝ 12,7 միլիոն ֆունտի (17,3 միլիոն դոլարի) չափով ժամկետանց պարտքի պատճառով: CC Land-ի կենտրոնակայանը գտնվում է Չինաստանի Հատուկ վարչական շրջանում՝ Հոնկոնգում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: