Թուրքիայի օգտատերերը շարունակում են դժվարություններ կրել Faceboot-ից, Twitter-ից, Instagram-ից եւ YouTube-ից օգտվելու հարցում այն բանից հետո, երբ հաղորդումներ ստացվեցին սիրիական Իդլիբում 33 թուրք զինվորականների զոհվելու վերաբերյալ:
Ըստ նրա` հիվանդների թիվը մեկուսացված բաժանմունքում հասել է 21-ի: 11-ից 5-ն արդեն լաբորատոր հետազոտությունների են ենթարկվել, սակայն նրանց մոտ նոր տեսակի կորոնավիրուս չի հայտնաբերվել:
Մոնղոլիայի նախագահ Խալթմաագիյն Բաթուլգային 14 օրով մեկուսացրել են Չինաստան մեկօրյա այցից հետո, որը կատարվել է կորոնավիրուսի բռնկման ֆոնին: Այդ մասին հայտնել է «Մոնցամե» գործակալությունը։
Թուրքիայի տարածքում գործող ռուսական արտասահմանյան հիմնարկությունների անվտանգությունն ապահովում են թուրքական ոստիկանության հատուկ նշանակության ուժերը:
Հոնկոնգցի փորձագետները քննում են նոր կորոնավիրուսի՝ մարդուց ընտանի կենդանու հնարավոր փոխանցման առաջին դեպքը:
Նոր Զելանդիայի առողջապահության նախարարության ներկայացուցիչը հայտնել է երկրում նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի մասին:
ՀՀ-ում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը, հաշվի առնելով Սովետական Միության փորձը, դեմ չէ Ադրբեջանի՝ ՀԱՊԿ անդամակցությանը:
ՆԱՏՕ-ն փետրվարի 28-ին Թուրքիայի պահանջով արտահերթ կոնսուլտացիաներ կանցկացնի Իդլիբի շուրջ տեղեկատվության փոխանակման համար:
Մարդու իրավունքների եվոպական դատարանը (ՄԻԵԴ) փետրվարի 27-ին Ադրբեջանի իշխանություններին պարտավորեցրել է լրագրողուհի Հադիջա Իսմայիովային փոխհատուցում վճարել 20 հազար եվրոյի չափով, տեղեկացնում է BBC-ին:
Տաթևիկ Հայրապետյանը՝ Էրդողան-Ալիև հանդիպման, Արցախի հիմնախնդրի և սումգայիթյան ջարդերի ու Խոջալուի մասին. ՈՒՂԻՂ:
Սիրիայի Իդլիբի նահանգում ավիահարվածի հետեւանքով առնվազն 33 թուրք զինծառայող է զոհվել: Այդ մասին հայտնել է Թուրքիայի Հաթայի նահանգի նահանգապետ Ռահիմ Դողանը, նահանգ, որը սահմանակից է Սիրիային:
Բելառուսի առողջապահության նախարարությունը փետրվարի 28-ին հայտնել է երկրի տարածքում նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի հայտնաբերման մասին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն ակնհայտ է համարում կորոնավիրուսի համավարակի (պանդեմիա) առաջացման վտանգը եւ կառավարություններին կոչ է անում հնարավորինս ամեն ինչ անել հիվանդության տարածումը թույլ չտալու համար: «Մեզ մոտ առայժմ համավարակ չէ: Բայց կա դրա առաջացման ակնհայտ ռիսկ:
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Մեջլիսի խոսնակից պահանջել է Էրդողանի նկատմամբ կիրառել զգուշացման մեխանիզմը։ «Ակոս»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանի նախագահությանն ուղղված դիմումի մեջ նշված է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 26–ին իշխող կուսակցության ժողովում իր ելույթում օգտագործել է «գյավուր» բառը՝ թիրախավորելով քրիստոնյաներին։ Կարո Փայլանը պահանջել է, որ խորհրդարանի նախագահը կատարի իր պարտականությունը՝ դատապարտի ատելության […]
Չինաստանում անցած 24 ժամվա ընթացքում գրանցվել է Covid-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից մահվան 44 դեպք եւ հայտնաբերվել է 327 նոր հիվանդացած: Այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն։
Թուրքիայի հարավ-արևելյան Վան նահանգում կորոնավիրուսից պաշտպանվելու նպատակով շնչադիմակների պահանջարկի հետ մեկտեղ 150 տոկոսով բարձրացրել է նաև դրանց գինը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը: Վանում ամենուրեք վաճառվող մեկանգամյա օգտագործման շնչադիմակների արժեքը թուրքական 2 լիրայից (160 դրամ) բարձրացրել է 5 լիրայի (390դրամ), իսկ ֆիլտրով և մեկ շաբաթյա օգտագործման համար նախատեսված շնչադիմակների արժեքը` թուրքական 10 լիրայից (770) դարձել է […]
Հոլիվուդյան ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը չի զբաղվի հնագետ Ինդիանա Ջոնսի արկածներին նվիրված շարքի հինգերորդ ֆիլմի ռեժիսուրայով: Այդ դերը կրկին կկատարի Հարիսոն Ֆորդը: Այդ մասին փետրվարի 26-ին հայտնել է Vanity Fair հանդեսը։
Մոսկվան և Անկարան նախապատրաստվում են Իդլիբի ապաէսկալացիոն գոտում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի հաղթահարմանն ուղղված խորհրդակցությունների: Այս օրերին, երբ Սիրիայի Հյուսիսում գտնվող Իդլիբի ապաէսկալացիոն գոտու շուրջ թուրքական ուժերի և զինյալների պայքարը սիրիական կառավարական բանակի հետ գտնվում է ամենաթեժ փուլում, կողմերը միմյանց մեղադրում են հարվածների մեջ, փետրվարի 25-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ խորհրդակցական աշխատանքների հետևանքով կհանդարտվի իրավիճակն ապաէսկալացիոն գոտում:
Չինացի եւ օտարերկրացի փորձագետները կարծում են, որ COVID-19 կորոնավիրուսի տարածման իրադրությունը կհաջողվի վերահսկողության տակ առնել ապրիլի կողմերը, հայտարարել է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեի փորձագիտական հանձնախմբի ղեկավար Չժուն Նանշանը։
Թուրքական ստորաբաժանումներն Իդլիբում կրակ են բացում սիրիական կառավարական բանակի և ռուսական ինքնաթիռների վրա:
Վատիկանում և Եգիպտոսում Իրանի նախկին դեսպան Հադի Հոսրոուշահին մահացել է կորոնավիրուսից: Իրանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել նրա մահվան կապակցությամբ:
Նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության շուրջ ստեղծված ճգնաժամը կարող է 22 մլրդ դոլար նստել համաշխարհային զբոսաշրջության վրա:
«Չեմ կարծում, որ ԵՄ-Ադրբեջան ապագա համաձայնագրի՝ հակամարտություններին վերաբերող հատվածում ընդգրկվեն ՀՀ-ԵՄ համաձայնագրի նույնաբովանդակ հատվածի ձևակերպումներից էականորեն տարբեր ձևակերպումներ»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքական վերլուծաբան Սյուզան Ստյուարտը՝ անդրադառնալով առաջիկա ամիսներին նախաստորագրվելիք ԵՄ-Ադրբեջան համաձայնագրի Ղարաբաղյան ձևակերպումներին։
Մոնղոլիայի նախագահ Խալթմաագիյն Բաթուլգան ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինի հետ կայացած հանդիպման ժամանակ որպես նվեր 30 հազար ոչխար է մատուցել Չինաստանին։
Իտալիայում կորոնավիրուսով վարակվելու պատճառով մահացածների թիվը հասել է 14-ի, ընդամենը համաճարակի սկսվելուց ի վեր Ապենիններում գրանցվել է վարակման 528 դեպք:
Թբիլիսիի դեղատներում սպառվել են վիրաբուժական դիմակների եւ հակամանրէական հեղուկների պաշարները:
Գերմանիայի Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտի ղեկավար պրոֆեսոր Լոտար Վիլերը հայտարարել է, որ դիմակ կրելն իմաստ ունի միայն նրանց համար, ովքեր արդեն վարակվել են կորոնավիրուսով, այլ ոչ թե նրանց, ովքեր վախենում են վարակվել։
Ֆրանսիան ստիպված կլինի դիմակայել կորոնավիրուսի համաճարակին, իսկ բժիշկների խնդիրն է՝ արդյունավետ կերպով հակազդել հիվանդությանը, փետրվարի 27-ին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին 24 ժամվա ընթացքում ավելացել է ավելի քան 100-ով՝ հասելով 245-ի, մահացել է 26 մարդ:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն պրեֆեկտուրաների իշխանություններից պահանջում է ամբողջ երկրում ժամանակավորապես փակել դպրոցները կորոնավիրուսի տարածումը կանխելու միջոցառումների շրջանակում: